Հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
07.08.2015 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, Արտաշատի Երևանյան փողոցի 7 շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Վաղարշ Գ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի և 363 հոդվածի /անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը/ 1-ին մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատիժը կրելուց խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: