Հետախուզվողը ժամանեց Հայաստան
15.10.2019 14:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 13.15-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 28-ամյա Արտակ Վ.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: