Հետախուզվողը ներկայացվեց քրեակատարողական հիմնարկ
22.09.2023 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Սևանի փողոցում ձերբակալվել է 1998 թ. ծնված Մխիթար Թ.-ն (պատժի կրումից խուսափող դատապարտյալ): Նա օգոստոսի 25-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Մխիթար Թ.-ն ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: