ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողին կալանավորեցին

Նոյեմբերի 30-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սարգիս Գ.-ին, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը):
Սարգիս Գ.-ն կալանավորված է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: