ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/  2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի և 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: