Հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
11.08.2014 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` oգոստոսի 10-ին, ժամը 20.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1946 թ. ծնված Վիուլ Հ.-ն, որը փետրվարի 10-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: