Հետախուզվողին հայտնաբերեցին դաշտում
11.07.2014 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օրերս Ավան գյուղի դաշտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռազմիկ Ս.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: