Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Վարդանանց փողոցում
02.12.2013 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արման Հ.-ին, որը նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: