Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտ
04.11.2014 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Օհանովի փողոցի թիվ 15 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: