Հետախուզվողին հայտնաբերեցին Չարենցավանի բնակարաններից մեկում
15.02.2014 13:14
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 14-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1967 թ. ծնված Պավել Ծ.-ին, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: