Հետախուզվողին հայտնաբերեցին եկեղեցու մոտ
18.11.2016 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Ամենափրկիչ եկեղեցու մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սոս Չ.-ին, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: