Քրեական հետախույզները հայտնաբերեցին խարդախության համար հետախուզվողին
23.08.2019 12:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին, ժամը 08.30-ին, Երևանի Վիլնյուսի փողոցից բերման է ենթարկվել 39-ամյա Ցոլակ Գ.-ն, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: