ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողի գրպանից թմրամիջոց է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1975 թ. ծնված Ռուբեն Յ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Անձնական զննությամբ՝ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թափանցիկ ապակյա տարա, որի 1/4 մասը եղել է մուգ շագանակագույն հեղուկ նյութ, ինչը,  ըստ Ռուբեն Յ.-ի հայտարարության, պատրաստված է բենզինից, և օգտագործում է որպես թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: