ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արաբկիրի բաժնի և ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ին, Կոմիտասի պողոտայից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Կարապետ Կ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից Կրասնոդարի երկրամասի Աշպերանսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Կարապետ Կ.-ն ձերբակալվել է:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: