Մարաշի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 26-ին Ներքին Շենգավիթի 1-ին փողոցում հայտնաբերել և բաժանմունք են տեղափոխել 20-ամյա Արշակ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					