ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին Թբիլիսիից տեղափոխեցին Հայաստան

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2023 թ. հունիսի 1-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել էր 30-ամյա Հայկ Գ.-ն: 2024 թ. փետրվարի 27-ին նա ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Թբիլիսից տեղափոխվեց Հայաստան: Հայկ Գ.-ն 2023 թ. մայիսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: