ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 13-ին, ժամը 05.00-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման են  ենթարկվել 1962 թ. ծնված Գայանե Ա.-ն և 1962 թ. ծնված Կարո Ա.-ն, որոնք 2005 թ. սեպտեմբերից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի  2-րդ մասի մեղադրանքով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: