Հետախուզվողները` ոստիկանների տեսադաշտում
Դեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Վաչե Ա.-ն, որը 2007 թ. ապրիլի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Մ. Մելիքյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել դեկտեմբերի 17-ից խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1972 թ. ծնված Հովհաննես Հ.-ին:
***
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 07.30-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Տիգրան Գ.-ն, որը 2011 թ. մարտի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 21-ին, ժամը 04.40-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը դեկտեմբերի 8-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք առաջարկելը/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: