Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 10-ին բաժանմունք է ներկայացել 36-ամյա Զորիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 10-ին բաժին է ներկայացել 40-ամյա Կարեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի (Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Կարեն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: