Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 21-ամյա Նարեկ Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 41-ամյա Ստեփան Գ.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: