Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին ժ.13.40-ին ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 64-ամյա Արշալույս Հ.-ն, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 33-ամյա Արա Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի
(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արա Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: