ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 40-ամյա Մաջիթ Ք.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137.1-րդ (Ծանր վիրավորանքը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է վերադարձել 47-ամյա Արայիկ Ի.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և Շենգավիթի վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին Բագրատաշենի սահման է վերադարձել 27-ամյա Վահե Բ.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա պարտավորվել է հունիսի 21-ին ներկայանալ նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: