ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները օդանավակայանից ներկայացան ոստիկանություն

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Իջևանի ՔՀԲ ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 11.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել 41-ամյա Նիկոլայ Փ.-ն, որը 2019թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:


***

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայնից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 40-ամյա Հարություն Վ.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

***

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 05.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած 33-ամյա Վազգեն Ս.-ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: