ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողներ Բագրատաշենում

Նոյեմբերի 21-ին, ժամը 14.15-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Բ.-ին, որը   ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  178 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
 
***

Նոյեմբերի 21-ին ժ.20.45-ին Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1978 թ. ծնված  Մերաբի Շ.-ն, որը 2013 թ. հուլիսի 5-ից ՌԴ Սմոլենսկի մարզի ՆԳԳՎ Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314 հոդվածի /պատժի կրումից խուսափելը/ մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: