1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 11.35-ին, Արարատի մարզի Մասիս քաղաք տանող կամրջի մոտից բերման է ենթարկվել Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին, ժամը 16.30-ին, Լուկաշինի փողոցից բերման է ենթարկվել Խաչատուր Ա.-ն, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խաչատուր Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

***

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 14.30-ին, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 2005 թվականից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Հայկ Գ.-ն։ Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի (Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) մեղադրանքով։
Հայկ Գ.-ն կալանավորվել է:

***

Ապրիլի 30-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել Գարուշ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: