Հետախուզվողներ են հայտնաբերվել
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արամ Մ.-ին, որը մայիսի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը /1-ի մասի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, Խարկով-Երևան միկրոավտոբուսային երթուղով «Բագրատաշենի» սահմանային անցակետով ՀՀ ժամանելուց հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 1985 թ. ծնված Պարգև Թ.-ն, որը հուլիսի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, Բավրա սահմանային անցակետից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որ նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Հադի Ջ.-ն, որը սեպտեմբերի 19-ից Ինտերպոլի ԱԿԲ և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արայիկ Խ.-ն, որը նոյեմբերի 29-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: