Հետախուզվողներ են հայտնաբերվել
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Սուսաննա Ն.-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Բենիամին Ի.-ին, որը նոյեմբերի 14-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մարտուն Կ.-ին, որը 2003 թ մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: