Հետախուզվողներ` Սոչիի, Կրասնոդարի և Յարոսլավլի իրավապահների կողմից
Մարտի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 5-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Մարտի 16-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված, նախկինում դատված Դավիթ Մ.-ին, որը 2012 թ. փետրվարի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
***
Մարտի 16-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արսեն Չ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 9-ից ՌԴ Յարոսլավի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: