ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանության և ֆիզիկական ներգործության համար հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն

Խուլիգանության և ֆիզիկական ներգործության համար հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին են ներկայացել 31-ամյա Դավիթ Ա.-ն, 32-ամյա Մուշեղ Գ.-ն և 34-ամյա Տիգրան Բ.-ն: Նրանք 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Երեքն էլ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: