Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
17.03.2021 11:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊՊԾ գնդի ծառայողների հետ, մարտի 16-ին Սարյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արամայիս Շ.-ին և 27-ամյա Արթուր Ս.-ին, որոնք փետրվարի 25-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: