Հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանում
09.08.2013 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել և բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ին, որը 2012 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Հյուսիս-Արևմտյան վարչական տարածքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: