Հետախուզվող` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից
05.08.2013 13:11
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 3-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում դատված Տարոն Հ.-ն, որը ս/թ ապրիլի 11-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: