Հետախուզվող` Բաղրամյան պողոտայից
06.08.2013 16:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 23.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից բաժին բերման է ենթարկվել 1960 թ. ծնված, նախկինում դատված Ոստանիկ Ա.-ն, որը ս/թ հուլիսի 22-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: