Հետախուզվող` Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
Հունիսի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Գեղամ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 325 հոդվածի 2-րդ մասի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: