ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող` Երկաթուղայինների փողոցից

«Կանեփ-կանաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 14.50-ին, Երևանի Երկաթուղայինների 3-րդ փողոցի տներից  մեկից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ և 121 հոդվածի /անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: