Հետախուզվող` Էջմիածնից
21.08.2013 13:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 20-ին, ժամը 10.40-ին, Աշտարակ-Էջմիածին ճանապարհից` Էջմիածին քաղաքի սկզբնամասից, բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անահիտ Ս.-ն, որը ս/թ օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: