Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին սահմանային անցակետում
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 5-ին, ժամը 11.10-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Անի Կ.-ն, որը փետրվարի 3-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
