ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող Նոր Հաճընից

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները  հոկտեմբերի 24-ին, ժամը 00.30-ին, Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 6 շենքի թիվ 9 բնակարանից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1986 թ. ծնված  Գրիգոր Կ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Գրիգոր Կ.-ն  ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կատարվում Է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: