Հետախուզվող` Վարդենիս քաղաքից
13.08.2013 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 07.00-ին, Վարդենիս քաղաքի սկզբնամասից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն, որը ս/թ օգոստոսի 9-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: