ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
01.03.2023 11:41
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին բաժին է ներկայացել 40-ամյա Սոս Թ.-ն: Նա 2017 թ. ապրիլի 6-ից ՌԴ Նովորոսիյսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (ՃՏՊ կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: