Հետախուզվողը հայտնաբերվեց Սայաթ-Նովայի պողոտայում
01.12.2020 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 30-ին Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 33-ամյա Գեղամ Կ.-ին, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: