Հետախուզվողը Կրասնոդարից ժամանեց Երևան և ներկայացավ ոստիկաններին
02.01.2019 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 31-ին, ժամը 16.05-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Հակոբ Շ.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: