Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին բաժին է ներկայացել 27-ամյա Գևորգ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: