Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
02.03.2023 11:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանում Մալաթիայի բաժնի ծառայողներին է ներկայացել 36-ամյա Էդգար Մ.-ն: Նա 2019 թ. մայիսի 27-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդգար Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: