Հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Լեռնիկ Խ.-ն, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից: 
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է պրոբացիոն ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					