Ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողի
Օգոստոսի 31-ին, ժամը 15.00-ին, Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման է ենթարկվել 64-ամյա Վարդան Թ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: