Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
02.10.2016 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, հայտնաբերվել է 1985 թ. ծնված Ռոմանոս Մ.-ն, որը հուլիսի 20-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: