Կապանի և Քաջարանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
03.02.2023 10:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի և Քաջարանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Քաջարանց բնակավայրում հայտնաբերվել և Կապանի բաժին է ներկայացվել 41-ամյա Սամվել Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: