Հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով
04.01.2023 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռուսլան Պ.-ն: Նա հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: