Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ միջոցառումների արդյունքում
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին Նորքի 17-րդ փողոցում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է տարվել 24-ամյա Հայկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					